National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.12.2021
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար կառաջադրվեն Հակոբ Հակոբյանի եւ Արթուր Մանուկյանի թեկնածությունները
1 / 14

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը  դեկտեմբերի 27-ին հրավիրած  արտահերթ նիստում  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ քննարկել է ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր  Արթուր Մանուկյանի եւ Հակոբ Հակոբյանի թեկնածությունները, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ Մանվել Բադալյանի թեկնածությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝  Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներն ԱԺ նիստում ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Մանվել Բադալյանի աշխատանքային ուղին եւ կենսագրությունը ներկայացրել է խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը: Մանվել Բադալյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, երկար տարիներ ղեկավարել է Քաղաքացիական ծառայության խորհուրդը,  2019 թվականից առայսօր «Հանրային ծառայության արժանիքային համակարգի պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահն է: Մանվել Բադալյանը նաեւ դասախոսում է  Պետական կառավարման ակադեմիայում:

Մանվել Բադալյանը նշել է, թե ինչպես է պատկերացնում իր աշխատանքն այդ հանձնաժողովում, անդրադարձել է ոլորտային այն խնդիրներին, որոնք  լուծման կարիք ունեն: Հանձնաժողովի անդամներից  ոմանք  միանշանակ չեն ընդունել Մանվել Բադալյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նրա՝ ոլորտի հետ կապ չունենալու  հանգամանքը:  Հանձնաժողովը դեմ է քվեարկել Մանվել Բադալյանի թեկնածության առաջադրմանը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար հանձնաժողովն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրմամբ   քննարկել է Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) թեկնածության հարցը: Պատգամավոր Գուրգեն Արսենյանը ներկայացրել է թեկնածուի աշխատանքային ուղին եւ կենսագրությունը՝ նշելով, որ նա մասնագիտությամբ  բանասեր է, թարգմանիչ, բանաստեղծ,  զբաղվել է ուսուցչությամբ, եղել է գրական աշխատող,  խմբագիր, ՀՀ մշակույթի նախարար: Հակոբ Հակոբյանը ներկայացրել է ընտրվելու դեպքում աշխատանքի իր պատկերացումներն ու տեսլականը, անդրադարձել բարեփոխման կարիք ունեցող հարցերին, հանրության վրա հեռուստատեսության ունեցած մեծ ազդեցությանը:  Հանձնաժողովը կողմ է քվեարկել Հակոբ Հակոբյանի թեկնածությանը:

Երրորդ թեկնածուի՝ Արթուր Մանուկյանի աշխատանքային ուղին եւ կենսագրությունը ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը: Արթուր Մանուկյանը մասնագիտությամբ ռեժիսոր է, երաժիշտ,  թատրոնի եւ  կինոյի արտիստ, երգարվեստի բնագավառում հեղինակել  է ուսումնական ձեռնարկներ, եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում աշխատելու համար թեկնածուն բավարար է համարել ոլորտում աշխատանքի իր փորձը: Հանձնաժողովը կողմ է քվեարկել Արթուր Մանուկյանի թեկնածությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am